Լրահոս
Տարածաշրջան
22:00
27.12.22
179

Թուրքիայում բարկացած են քրդերի Ֆինլանդիայում կազմակերպած ակցիայից

Img default alt hy

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա են կազմակերպել քրդերի նկատմամբ Թուրքիայում իրականացվող վայրագ քաղաքականության դեմ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Թուրքական իշխանամետ լրատվական կայքերը համարում են որ այդ ակցիան կազմակերպվել է Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) համակիրների կողմից»:

Նշվում է, որ սա այն դեպքում, երբ Ֆինլանդիան առանց Թուրքիայի համաձայնությունը ստանալու չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին: Ուշագրավ է, որ, ըստ թուրքական աղբյուրների, Ֆինլանդիայի ոստիկանները չեն էլ փորձել խոչընդոտել բողոքի ակցիան: