Լրահոս
Տարածաշրջան
22:03
26.03.25
305

Թուրքիային խնդրում են զսպել Ադրբեջանին. էսկալացիան ձեռնտու է միայն Բաքվին

 

Ներքին անկայունությունից փոթորկվող Թուրքիային ԱՄՆ փորձում է համոզել անկայունություն չհրահրել Հարավային Կովկասում: Այսպիսի ենթադրություն է արել ամերիկագետ Սուրեն Սարգսյանը Միացյալ Նահանգների ու Թուրքիայի գլխավոր դիվանագետների վաշինգտոնյան հանդիպումից հետո: Վերլուծաբանների կարծիքով՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների ջերմացման ճանապարհին Հարավային Կովկասում ցանկացած լարվածություն կարող է խոչընդոտ դառնալ: