Լրահոս
Միջազգային
14:46
20.01.23
102

Թուրքիայի հետ պատերազմ Հունաստանը չի ուզում

«Հունաստանի ու Թուրքիայի միջև ռազմական բախում չի լինի»: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսը՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ: Միցոտակիսը հույս ունի, որ հնարավոր է լուծել երկու երկրների տարաձայնությունները բանակցությունների միջոցով։

«Մենք պետք է կարողանանք Թուրքիայի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ ու լուծել մեր տարաձայնությունները»,- ասել է Հունաստանի վարչապետը: