Լրահոս
Տարածաշրջան
14:22
30.01.23
153

Թուրքիայի արտգործնախարարը ԵՄ-ին անդամակցելը ռազմավարական նպատակ է անվանել

Img default alt hy

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Պորտուգալիայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկվել է ԵՄ-ի ու Թուրքիայի համագործակցությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին պորտուգալացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«ԵՄ-ին անդամակցելը մեզ համար ռազմավարական նպատակ է, բայց որոշումը պետք է կայացնի ԵՄ-ն։ Կարելի է քայլեր ձեռնարկել մաքսային և վիզաների ազատականացման ուղղությամբ, բայց մենք տեսնում ենք, որ ԵՄ-ն ձեռնպահ է մնում այդ քայլերից»,- ընդգծել է Չավուշօղլուն։

Պորտուգալիայի արտգործնախարար Ժոաո Կրավինյոն, իր հերթին, հավելել է, որ իր երկիրը միշտ աջակցել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: