Լրահոս
Տարածաշրջան
13:16
11.08.25
191

Թուրքիան ցնցումների մեջ է. հուժկու երկրաշարժը զգացվել է նաև Ստամբուլում ու Անկարայում

Թուրքիան նորից հայտնվել է ցնցումների էպիկենտրոնում: Երեկվա երկրաշարժից դեռ ուշքի չեկած Անկարայի բնակիչներն այսօր առավոտյան կրկին տագնապահար լքել են իրենց տները: Կիրակի Բալըքեսիր նահանգում գրանցված 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել: Ցնցումները զգացվել են Անկարայում, Ստամբուլում և Թուրքիայի արևմտյան 10 նահանգներում, ինչպես նաև հարևան երկրներում: