Լրահոս
Տարածաշրջան
01:15
29.11.22
242

Տուրուդմփոց՝ թուրքական «Լավ կուսակցության» համագումարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիայի «Լավ կուսակցության» համագումարում ծեծկռտուք է տեղի ունեցել: Կուսակցության անդամներից մեկը վիրավորվել է: Նրան տեղափոխել են հիվանդանոց:

Կուսակցության խոսնակը ափսոսանք է հայտնել «տխուր իրադարձության» կապակցությամբ և հայտնել, որ քաղաքական ուժի նախագահությունը կարգապահական քննություն կսկսի:

Թե ինչ հարցի շուրջ է եղել երկու խմբի բաժանված կուսակիցների թեժ բանավեճը, որն ավարտվել է ծեծկռտուքով, թուրքական լրատվամիջոցները չեն հայտնում։

Տեսանյութը՝ Անկարայի նախկին քաղաքապետ Իբրահիմ Մելիհ Գյոքչեքի թվիթերյան էջից։