Լրահոս
Քաղաքական
20:15
14.02.26
90

Թունոտ հարձակումները Դաշնակցության վրա նորից նորաձև՞ են. «պատվիրված» պայքար՝ ազգային ինքնության դեմ

Հայերիս ազգային ինքնության պահպանման շուրջ իշխանություն-ընդդիմություն կարծիքների կատաղի բախում էր այս շաբաթ խորհրդարանում: 

Թունդ  բանավեճի առիթը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանին՝ գրող Հակոբ Մովսեսին,  պաշտոնանկ անելու՝ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունն էր, որն ի վերջո, չհաստատվեց: Ընդդիմադիր պատգամավորները  ՀՌՀ անդամին  մեղադրում են  քաղաքական զպասվածության  սկզբունքը խախտելու և հակադաշնակցական ելույթ ունենալու համար: