Լրահոս
Միջազգային
22:06
27.11.22
240

Տոկաևը ժամանել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու

Img default alt hy

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

«Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով՝ պաշտոնական այցով՝ ժամանել է Ռուսաստան»,-ասված է հայտարարության մեջ:

Երկուշաբթի Մոսկվայում տեղի կունենան երկու երկրների առաջնորդների բանակցությունները։ Բացի այդ, նրանք կմասնակցեն Ղազախստանի և Ռուսաստանի միջտարածաշրջանային համագործակցության համաժողովի աշխատանքներին՝ տեսակոնֆերանսի ռեժիմով:

Հիշեցնենք՝ անցած կիրակի Ղազախստանում տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալներով՝ 81,31 տոկոսով հաղթանակ է տարել պետության գործող ղեկավար Տոկաևը:

Ընտրություններին ընդհանուր մասնակցությունը կազմել է 69,44 տոկոս։