Լրահոս
Արտաքին քաղաքականություն
10:45
26.11.22
118

«Տղայական խաղերը» ՀԱՊԿ-ում չեն ներում. տապալված գագաթնաժողով

Հայաստանի քաղաքական ու փորձագիտական հասարակությունը պոստֆակտում վերլուծել է Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովը:

Արձանագրում են, որ չնայած Հայաստանում «հակաՀԱՊԿ» տրամադրությունների պատճառ կա՝ բայց արդյո՞ք ՀԱՊԿ-ի դեմ արշավ անելու բարոյական իրավունք ունի այն ուժը, որը տարբեր գործողություններով նսեմացրել է ռազմաքաղաքական այդ կառույցի դերը հայ հասարակության ու միջազգային հանրության աչքում: