Լրահոս
Իրավական
11:51
18.07.22
121

Տղամարդը սայթաքել է, անզգուշության հետևանքով ինքն իր վրա կրակել․ ոստիկանություն

Img default alt hy

Հուլիսի 17-ին՝ ժամը 01։25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ոտնաթաթի վնասվածքով բուժօգնության է դիմել 46-ամյա տղամարդ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նա ժամը 17.30-ի սահմաններում Շնող գյուղի վարչական տարածքի հանդամասում իր օդամղիչ հրացանը ձեռքին քայլելիս զառիթափ տեղանքում սայթաքել է՝ անզգուշորեն քաշելով հրացանի ձգանը, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: