Լրահոս
Տարածաշրջան
21:35
26.11.22
155

Թբիլիսիում երթ է անցկացվել՝ ի պաշտպանություն կանանց անվտանգության

Img default alt hy

Թբիլիսիում երթ է անցկացվել՝ ի պաշտպանություն կանանց ազատության և անվտանգության։ Կանանց շարժումը, կանանց իրավունքների ոլորտում աշխատող կազմակերպությունները, մշակութային և ստեղծագործական տարածքների, գիշերային ակումբների և երաժշտական ​​փառատոնների ներկայացուցիչները պահանջում են փոխել բռնաբարության սահմանումը Վրաստանի օրենսգրքում, փոխանցում է Aliq.ge-ն։

Այս կերպ երթի մասնակիցները պահանջում են կանանց պաշտպանել սեռական հանցագործություններից։ Նրանք Առաջին հանրապետության հրապարակից ոտքով քայլել են դեպի Ռուսթավելիի փողոց՝ խորհրդարանի շենք։

«Բռնաբարությունը ճանաչված է միջազգային կոնվենցիաներով և դատարաններով, սակայն Վրաստանի օրենսդրությունը դա լիովին չի ճանաչում։

Այսօր վրաց օրենսդիրին չի հետաքրքրում կնոջ համաձայնության առկայությունը կամ բացակայությունը։ Վրաստանի օրենսդրությունը բռնաբարությունը համարում է միայն ֆիզիկական բռնության կամ բռնության սպառնալիքի միջոցով կատարված արարք։ Գործող օրենքով հնարավոր չէ կանանց պաշտպանել սեռական հանցագործություններից», — այսպիսին է եղել հանրահավաքի մասնակիցների դիրքորոշումը։

Բացի Թբիլիսիից, կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ակցիաներ են անցկացվել Վրաստանի այլ քաղաքներում՝ Բաթումիում, Քութայիսիում և Թելավիում։

Նշենք, որ նոյեմբերի 25-ը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրն է։