Լրահոս
Աշխարհ
18:15
25.10.25
233

Տասը օրում երրորդ անձն է մահացել Ֆլորիդայի «Դիսնեյլենդում»

Img default alt hy

Ֆլորիդա նահանգում գտնվող «Ուոլթ Դիսնեյի համաշխարհային հանգստի կենտրոն»-ում վերջին տասը օրվա ընթացքում երրորդ անձն է մահացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին հայտարարել են տեղի իշխանությունները։

«Ուոլթ Դիսնեյի համաշխարհային հանգստի կենտրոնում երրորդ անձն է մահացել երկու շաբաթից էլ կարճ ժամանակահատվածում։ Մահերի այս սահմռկեցուցիչ հաջորդականությունը խամրեցրել է ամենահեքիաթային վայրն աշխարհում։ Պետական մարմինները չեն բացահայտել մահվան կոնկրետ պատճառը»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ տղամարդը կյանքից հեռացել է հանգստի կենտրոնի հյուրանոցում։

Նախորդ շաբաթ նույն հանգստի գոտում ինքնասպանություն էր գործել մի կին, իսկ երեքշաբթի օրը 60-ամյա տղամարդը կյանքից հեռացել էր առողջական խնդիրների պատճառով։