Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:40
25.11.22
72

Տասնյակ հրթիռներ՝ ուկրաինական քաղաքների ուղղությամբ. Կիևում բնակելի շենք է վնասվել

Գիշերը հրթիռակոծվել է Կիևի շրջանի Վիշհորոդ քաղաքը, բնակելի շենք է վնասվել: Նախնական տվյալով՝ 5 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել: Ուկրաինական կողմը պնդում է, թե ռուսներն են հրթիռակոծել ոչ միայն Վիշհորոդը, այլև Ուկրաինայի բազմաթիվ քաղաքներ: Ըստ Զելենսկիի՝ տասնյակ հրթիռներ են արձակվել իրենց քաղաքացիական ու էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ: