Լրահոս
Զինված ուժեր
17:35
15.01.25
392

Տարածաշրջանը էսկալացնելու հիմքեր չեմ տեսնում․ Պապիկյան

Img default alt hy

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել։

«Յուրաքանչյուր պրոբլեմի մասով Հայաստանն ունի լուծումներ ու առաջարկներ, կարծում եմ՝ հնարավոր է երկխոսության միջոցով կարողանանք մեր մոտեցումները, տարածաշրջանում խաղաղության հասնելու ընկալումները բոլորին հասանելի դարձնել»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ ՀՀ սահմանների անվտանգությունը Հայաստանը պիտի երաշխավորի բալանսավորված քաղաքականությամբ։

«Բեռը դնել միայն ԶՈւ-ի կամ մեկ գործընկերոջ վրա, դա լուծում չէ։ Համատեղ ջանքերով պետք է լուծենք մեր առջև ծառացած խնդիրները»,-ասաց նա։