Լրահոս
Հասարակական
14:10
02.12.22
145

Տաքսու վարորդը գողացել է ուղևորի դրամապանակը, որում 3000 դոլար է եղել

Img default alt hy

Դեկտեմբերի 1-ին ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ «Մերսեդես» տաքսու մեջ մոռացել է դրամապանակը, որը հետո գողացել են: Դրամապանակում 3000 դոլար և բանկային քարտեր կային:

Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ դրամապանակը գողացել էր տաքսու 44-ամյա վարորդը: Նա Շինարարների փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է բաժին:

Գողոնը հայտնաբերվել է։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: