Լրահոս
Քաղաքական
19:21
12.08.25
180

Թաքնված ականներ՝ հայ-ադրբեջանական պայմանագրում. Բաքուն հիշեցնում է Երևանին «տնային աշխատանքը»

Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրությունը, որը Հայաստանի իշխանությունները ներկայացնում են որպես դիվանագիտական ձեռքբերում, իսկ որոշ ներկայացուցիչներ անգամ՝ պանծալի հաղթանակ, շատ փորձագետների համար մեր պետականության ու ինքնիշխանության տակ դրված ռումբ է։ Ամերիկյան միջնորդությամբ խաղաղություն այդպես էլ չի ստորագրվել, իսկ նախաստորագրված փաստաթղթի իրականացման համար անհրաժեշտ է հատուկ հանձնաժողով ստեղծել: Թե երբ կստորագրվի խաղաղության վերջնական համաձայնագիրը, հայտնի չէ: Ադրբեջանի երկու նախապայմաններից մեկին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, Հայաստանը համաձայնություն է տվել, մնում է Սահմանադրությունը փոխի: Այսօր Բաքուն նորից է հիշեցրել այդ մասին: