Լրահոս
Քաղաքական
21:45
24.12.24
575

Թամաշա է ուզում Փաշինյանի սիրտը կամ երեք սթափեցնող «ապտակ»՝ նախագահներից

Երեք նախագահների մերժման հետ ոչ մի կերպ չի համակերպվում Փաշինյանը: Նա բանավեճի արդեն երրորդ առաջարկն է արել: Նախկին նախագահներն արձագանքել ու մերժել էին դրանցից առաջինը: 

Փաշինյանի առաջարկած բանավեճի թեման պետք է լիներ Արցախյան բանակցային գործընթացը: Փաշինյանը պնդում է՝ կարող է ուղիղ եթերում հիմնավորել, որ «1994 թվականից ի վեր՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: