Լրահոս
Միջազգային
16:48
26.03.25
214

Թաղման ծեսեր են ամենուր. Գազայում վերսկսված դժոխքի 9-րդ օրն է

Գազայում ուշքի չեն գալիս Իսրայելի կիրակնօրյա հարվածներից: Թել Ավիվը չի ժխտում՝ թիրախը Նասերի հիվանդանոցն էր, որտեղ բեկորային վնասվածքներից բուժվում էր ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկը: Հիվանդանոցում այդ օրը երկու մարդ է զոհվել, ավելի քան մեկ տասնյակը վիրավորվել: Իսկ Գազայի Ալ-Շուջայա թաղամասում դեռ հուղարկավորում են ավելի քան մեկ շաբաթ առաջ վերսկսված օդային հարձակումների զոհերին: