Լրահոս
Իրավական
22:50
21.03.25
278

Տաբատդ իջեցրու ասող ոստիկանությանը վստահո՞ւմ են քաղաքացիները. պայքար՝ մեծ ու փոքր գողերի դեմ

 

Ոստիկանական բաժիններում խոշտանգումների մասին լուրերի ֆոնին մի ուշագրավ հայտարարություն է այսօր արել ներքին գործերի նախարարը: Արփինե Սարգսյանի խոսքով՝ ԵԱՀԿ-ն Հայաստանում սոցհարցում է արել ու պարզել, որ ոստիկանության նկատմամբ հասարակության վստահությունը բարձրացել է: Այդ մասին այսօր խորհրդարանում 2024 թվականի կատարողականը ներկայացնելիս է հայտնել նախարարը: Էլի նորություն կա: Ոստիկան դառնալու տարիքային շեմն են ուզում իջեցնել: Դպրոցից միանգամից ոստիկանություն ծառայության կարող են անցնել տղաներն ու աղջիկները, հիմնական պահանջը, որ նրանց 18 տարին լրացած լինի: Նախագիծը շուտով կտանեն Ազգային ժողով: