Լրահոս
Հայաստան
13:35
12.11.21
127

Սյունիքի 3 գյուղ դժվարությամբ է հաց հասել, Գորիսում դասերը հեռավար են անցկացվել. ՄԻՊ ահազանգը

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսային հսկողության պատճառով Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղեր երեկ միայն կեսօրից հետո մեծ դժվարությամբ է հաց հասել: Այս մասին Հայաստանի օմբուդսմենն է ահազանգել:

Արման Թաթոյանը արձանագրել է, որ Գորիսում դասերը հեռավար են անցկացվել, քանի որ ուսուցիչներն ու աշակերտները չեն կարողացել դպրոց հասնել: Այսպես կոպտորեն ոտնահարվում են մարդու իրավունքները, նկատել է օմբուդսմենը: