Լրահոս
Հասարակական
19:33
06.01.25
712

Սյունիքից կրակե՞լ են ադրբեջանական դիրքերի վրա. ՀՀ ՊՆ-ն հերքում է Բաքվին

Բաքուն տեղեկատվական գրոհներով նոր էսկալացիայի համար հող է նախապատրաստում: 24 ժամում երկու անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրել է, թե Սյունիքի Տեղ բնակավայրի դիրքերից հայերը կրակում են օկուպացված Բերձորի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Մեր Պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի կեղծիքները: Մերոնք չեն կրակել: «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը»,- կարդում ենք Հայաստանի պաշտպանական գերատեսչության տգարածած հաղորդագրություններում: