Լրահոս
Միջազգային
13:45
28.10.22
83

Ստոլտենբերգն սպասում է, որ ՆԱՏՕ-ի երկրները կմեծացնեն պաշտպանության ծախսերը

Img default alt hy

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն սպասում է, որ դաշինքի մասնակիցները 2023 թվականին կստանձնեն պաշտպանության ծախսերը մեծացնելու հստակ պարտավորություններ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ես սպասում եմ, որ հաջորդ տարի Վիլնյուսի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի դաշնակիցները կստանձնեն պաշտպանության բնագավառում ներդրումների մեծացման հստակ պարտավորություններ»,-Ստոլտենբերգն ասել Է Politico եվրոպական հրատարակությանը տված հարցազրույցում:

Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ դեռևս չափազանց վաղ Է խոսել, թե հատկապես ինչ ձևակերպումներ կհամաձայնեցնեն դաշինքի երկրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: