Լրահոս
Քաղաքական
13:24
24.10.25
222

Ստեփանը շարունակում է իրեն քահանա անվանել. ոստիկաններ կան նրա աջակիցների շարքում

Հովհաննավանքի շուրջ լարվածությունը չի նահանջում: Այսօր էլ են Ստեփան Ասատրյանի աջակցիներն ու ոստիկանները հավաքվել Հովհաննավանքում: Այդտեղի նախկին հոգևոր հովիվ, կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը իր հայհոյախոս աջակիցների ակցիայից հետո Օհանավանի ու Ուշիի բնակիչներին Ֆեյսբուքում կոչ է արել պահպանել Հովհաննավանքի հոգևոր-աղոթական միջավայրը: Չնայած կարգալույծ եղած քահանան, ըստ Մայր Աթոռի դիվանատան, երեկվանից չի կարող սքեմ կրել ու խորան բարձրանալ, Ստեփան Ասատրյանը շարունակում է իրեն քահանա և հոգևոր հովիվ անվանել: