Լրահոս
Արցախ
18:30
04.04.22
210

Ստեփանակերտում 6-ամյա երեխան սեռական ոտնձգության է ենթարկվել 66-ամյա քաղաքացու կողմից

Img default alt hy

ԱՀ դատախազության կայքում 19․08․21թ․ տեղեկություն էր հրապարակվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1956թ․ ծնված Բ․Ջ․-ի կողմից 03․02․2016թ․ ծնված մանկահասակ երեխայի նկատմամբ ոտնձգություն մասին։

Այս դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակում տարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 66-ամյա բնակչին մեղադրանք էր առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, նախատեսված ենթադրյալ հանցանքի կատարման համար։

31.03.2022թ. հիշյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:
Քրեական գործով դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացնելու է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը: