Լրահոս
Հասարակական
17:08
04.04.22
189

Միջադեպ Էդմոն Մարուքյանի և արցախցի կանանց մի՞ջև. Հատուկ հանձնարարականներով դեսպանը վստահեցնում է՝ «ընտիր ընդունելություն» է եղել

Img default alt hy

«ArmDaily.am»-ի տեղեկություններով Ստեփանակերտի շուկայում տեղի է ունեցել միջադեպ Հատուկ հանձնարարականներով դեսպան Էդմոն Մարուքյանի և մի խումբ վաճառական կանանց միջև։


Բնակիչները մեղադրանքներ են հնչեցրել Մարուքյանի հասցեին, թե ինչպես լինելով ընդիմադիր քաղաքական գործիչ՝ միացել վարչապետին։

«Սաղ շուկան հավաքված է, շան օյինը գլխին դրեցին։ Էլ բան չմնաց, որ չասեին։ Ասում էին՝ դու սրա հետ սկզբից տենց չէիր խոսում, սաղ օրը կռվում էիք, ցույցեր, բողոք, հիմա պատճառը ինչն է, որ էդպես պաշտպանում ես»։


Տեղեկությունը ճշտելու համար լրագրողը կապվել է Մարուէյանի հետ, ով նշել է, որ ոչ-մի միջադեպ տեղի չի ունեցել։

«Ես մինչև հիմա շուկայում եմ, շփվում եմ մարդկանց հետ, զրուցում, մարդկանց հարցերին պատասխանում այնպես, ինչպես ամեն այցի ժամանակ»,- ասել է Մարուքյանը։


Վատ ընդունելություն ցույց տալու վերաբերյալ Մարուքյանը նշել է, որ դա սուտ է և «ընտիր ընդունելութուն» է եղել։ «Անգամ չգիտեին, որ ես որևէ պաշտոն եմ զբաղեցնում»։