Լրահոս
Իրավական
15:43
27.12.24
266

Սրբուհի Գալյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են իրավական օգնության հարցում ՀՀ-ի և ՌԴ-ի փոխգործակցությունը

Img default alt hy

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Անդրադարձ է եղել իրավական օգնության հարցում ՀՀ-ի և ՌԴ-ի փոխգործակցությանը։ Դեսպանը գոհունակություն է հայտնել առկա համագործակցության համար՝ պատրաստակամություն հայտնելով իր լիազորության շրջանակում նպաստել իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության ամրապնդմանը:

Անդրադարձ է եղել երկու երկրներում պատիժը կրող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը: