Լրահոս
Քաղաքական
20:35
28.03.25
737

Սրանք միշտ են սուտասան եղե՞լ, թե՞ ՔՊ մտնելուց հետո են դառնում․ Լևոն Քոչարյան

Img default alt hy

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սրանք միշտ են սուտասան եղե՞լ, թե՞ ՔՊ մտնելուց հետո են դառնում»։

Գրառմանը կից նա տեղադրել է հոդվածի հղում․

«Հարց․ Երեկ հանրայինի եթերում հեռուստաբանավեճի ընթացքում հնչեց «Լինսի» հիմնադրամի անունը: Ճի՞շտ է, որ Քըրքորյանը, տեսնելով, որ շենքերի չորրրոդ հարկերն անհետանում են, ծրագիրը կիսատ թողեց և փողերը՝ 150 մլն դոլար, տարավ Ամերիկա:

«Լինսի» հիմնադրամի փոխնախագահ և գլխավոր պատասխանատու Հարութ Սասունյան- Ես երեկ լսեցի Գյումրիի իշխանական թեկնածուի այդ խոսքը: Դա սուտ է, կեղծիք: «Լինսի» հիմնադրամը ոչ մի ծրագիր կիսատ չի թողել: Բոլոր ծրագրերն իրականացվել են: Ընդ որում, իրականացվել են բարձր որակով և ճիշտ ժամանակին: Ոչ մի փող ետ չի տարվել Հայաստանից, բոլորն ամբողջությամբ ծախսեցինք և նախատեսված աշխատանքներն իրականացվեցին ամբողջությամբ: Այդ թեկնածուն իր քաղաքական նպատակների համար ուզում է այդ կեղծիքներով արատավորել մրցակից թեկնածուին՝ շահարկելով ազգային բարերարի բարի համբավը: Դա շատ տգեղ բան է»։