Լրահոս
Հասարակական
14:23
06.01.25
446

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի

Img default alt hy

Երևանում հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Այս մասին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Մարզերում հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի` 5-7 աստիճանով։