Լրահոս
Աշխարհ
18:37
13.08.25
172

Սովից մահացող երեխաների հայրենիքն Իսրայելը որոշել է օկուպացնել 2 փուլով. Մադոննան դիմել է Հռոմի պապին

Իսրայելի բանակը հայտարարում է Գազայի հատվածում նոր հարձակողական պլանը հաստատելու մասին, որով նախատեսված է վերահսկողության տակ վերցնել պաղեստինյան անկլավը։ Ռազմական նոր գործողությունների ճշգրիտ ժամանակացույցը Նեթանյահուի կաբինետը չի ներկայացրել: Գազայի իշխանությունները հայտարարում են, որ վերջին օրերին Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածներն արդեն շեշտակի ինտենսիվացել են։