Լրահոս
15:00
04.04.22
605

Սուտ է, որ ՀՀ ԶՈՒ-ն գնդակոծել է հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը․ ՊՆ

Img default alt hy

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՊՆ-ից։

Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։