Լրահոս
Հասարակական
13:17
18.08.22
107

«Սուրմալուում» կանգուն մնացած շենքի փլուզման վտանգ կա. որոնումները վերսկսվել են

«Սուրմալուում» գիշերը դադարեցված որոնողական աշխատանքներն այսօր վաղ առավոտյան վերսկսվել են:

Արտակարգ իրավիճակների փոխնախարարը հայտնել է, որ տարածքը 90 %-ով մաքրված է, որոշ հատվածներում այսօր էլ փրկարարական և մաքրման աշխատանքները կշարունակվեն և կմնա միայն կանգուն մնացած շենքի հարցը։

Փոխնախարարն ավելի վաղ ասել էր, որ շենքի փլուզման վտանգ կա և այնտեղ որոնողական աշխատանքներ իրականացնելը խիստ վտանգավոր է փրկարարների համար։