Լրահոս
Քաղաքական
20:00
16.08.22
244

«Սուրմալուի» պայթյունը մի մեսիջ ունի. դուք միշտ պետք է վախենաք. Ենոքյան

Img default alt hy

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««Սուրմալուի պայթյունը մի մեսիջ ունի. դուք միշտ պետք է վախենաք: Կարևոր չի, թե ով է սպառնալիքը՝ ադրբեջանցին, թուրքը, ռուսը, քաղաքապետը, հակահրդեհային պաշտոնյան, թե փնթի պարեկը:

Դուք միշտ պետք է վախենաք, չկարողանաք հասկանալ, թե ինչու եք վախենում, չկարողանաք գտնել ձեր վախերի մեղավորին, ու մտածեք, թե ոնց էսօր քամակներդ փրկեք:

Ու Նիկոլի հետ գործ չունենաք, նա վախերից, մեզնից ու ձեզանից անդին է»: