Լրահոս
Իրավական
18:22
16.08.22
111

«Սուրմալու» առտրի կենտրոնի պայթյունի գործով 20-ից ավելի հարցաքննված կա

Img default alt hy

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի դեպքի առնչությամբ նախաձեռնված վարույթով հարցաքննվել է 20-ից ավելի անձ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։

Կոմիտեից տեղեկացանք, որ առևտրի կենտրոնի սեփականատեր Ռազմիկ Զաքարյանը չի հարցաքննվել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 60–ից ավելի մարդ տուժել է, 16 մարդ զոհվել, ժամը 17։00-ի դրությամբ 3 հոգի համարվում է անհետ կորած։ Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառը առևտրի կենտրոնում գործող հրավառության նյութերի պահեստում բռնկված հրդեհն է եղել։

Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։