Լրահոս
Քաղաքական
21:00
24.10.25
171

Սուրբ Եկեղեցու թիրախավորումը հանգեցրել է չափազանց ուշագրավ երևույթի․ Վարդան Ոսկանյան

Img default alt hy

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թիրախավորումը, գոնե ինձ համար ինչ-որ առումով զարմանալիորեն, հանգեցրել է չափազանց ուշագրավ մի երևույթի։

Մեր եկեղեցու՝ որպես հնավանդ կառուցակարգի, պաշտպանության դիրքերից են հանդես գալիս ոչ միայն քրիստոնյաները, այլ նաև այլ կրոնի հետևորդ կամ աթեիստ հայաստանցիներից շատերը։ 

Սա ևս մի ցուցիչ է այն բանի, որ առաքելական մեր սուրբ եկեղեցին ոչ միայն զուտ կրոնական կառույց է, այլ նաև համազգային արժեք, որը կարևորագույն նշանակություն ունի մեր ազգային ինքնության և մշակույթի համար»։