Լրահոս
Տարածաշրջան
20:21
25.12.24
535

Սուգ է Ադրբեջանում. ավիաաղետից հրաշքով փրկվածներ, սթրես ու խուճապ

 

Առաջին վարկածներն են տարածվում Ղազախստանում ադրբեջանական օդանավի կործանման պատճառների մասին: Միջազգային լրատվամիջոցներում, Տելեգրամ ալիքներում խոսվում է, որ ինքնաթիռի հիմնական համակարգերից մեկի խափանումն է աղետի պատճառը, ավելի վաղ վարկած կար նաև, որ թռչունների երամի հետ է բախվել օդանավը: Ռուսական աղբյուրներում ուկրաինական հետք է շրջանառվում: Ըստ Տելեգրամ ալիքների՝ Բաքվից Գրոզնի թռչող օդանավը ուկրաինական անօդաչուների պատճառով է շեղել ուղղությունը դեպի Ղազախստան: «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի օդանավում շուրջ 7 տասնյակ մարդ է եղել: Վերջին տվյալով՝ նրանցից 32-ը ողջ են մնացել: Հայաստանի վարչապետը ցավակցել է ավիաաղետի զոհերի ընտանիքներին։