Լրահոս
Առողջապահական
00:00
28.12.22
157

Սուարեսը պայմանագիր է համաձայնեցրել բրազիլական ակումբի հետ

Img default alt hy

Լուիս Սուարեսը շուտով կդառնա «Գրեմիոյի» ֆուտբոլիստ։ Ուրուգվայցի հարձակվողը, որն ազատ գործակալի կարգավիճակ ունի, համաձայնել է ակումբի հետ երկու տարվա պայմանագիր ստորագրել։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Goal-ը։

35-ամյա Սուարեսի վերջին ակումբը եղել է ուրուգվայական «Նասյոնալը», որի կազմում նա դարձել է երկրի չեմպիոն։ Ավելի վաղ նա հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում», «Բարսելոնայում», «Լիվերպուլում», «Այաքսում» և «Գրոնինգենում»։