Լրահոս
Միջազգային
15:53
26.02.22
816

Սլովակիայում արտակարգ դրություն է սահմանվել. ուկրաինացի փախստականների մեծ ներհոսք կա

Սլովակիայի կառավարությունը երկրում արտակարգ դրության ռեժիմ է մտցրել Ուկրաինայից փախստականների հոսքի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր ժամը 12:00-ից Սլովակիայում արտակարգ դրություն է հայտարարվում։ Սա կապված է Ուկրաինայից փախստականների մեծ ներհոսքի հետ։ Այս միջոցառման նպատակն է պայմաններ ստեղծել Սլովակիայի տարածքում փախստականներին ապաստան տալու համար»,–ասված է Սլովակիայի կառավարության հայտարարության մեջ։

Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերին և ՆԳ նախարար Ռոման Միկուլեցին հանձնարարել են համապատասխան միջոցառումներ անցկացնել արտակարգ դրության ռեժիմի պայմաններում։