Լրահոս
Միջազգային
14:45
28.12.24
414

Սլովակիայի վարչապետը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը

Img default alt hy

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան կարող է դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը՝ գազի մատակարարումների շուրջ առաջացած լարվածության պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշել է, որ հնարավոր պատժամիջոցները կքննարկվեն 2025 թվականի հունվարի 1-ից հետո։

«Հունվարի 1-ից հետո մենք կգնահատենք իրավիճակը և Ուկրաինայի դեմ հնարավոր փոխադարձ միջոցները։ Անհրաժեշտության դեպքում կդադարեցնենք Ուկրաինային խիստ անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մատակարարումը ցանցի անջատումների ժամանակ»,-ասել է Սլովակիայի վարչապետը:

Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ի առավոտյան՝ համապատասխան պայմանագրի գործողության ավարտի կապակցությամբ։