Լրահոս
Քաղաքական
10:40
16.01.25
466

Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող

Img default alt hy

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սիրո Ամիրխանյանին գլխավոր հարկադիր կատարող նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սիրո Ամիրխանյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող»,- նշված է որոշման մեջ։