Լրահոս
Արցախ
21:11
29.11.22
183

Ռուսական խաղաղապահ զորախումբն արձանագրել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտում

Img default alt hy

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք:

Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը կրակել է ԼՂ զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ հետաքննում է այս միջադեպը։