Լրահոս
Հասարակական
11:14
01.04.22
300

Շուկայում հայտնվում են անորակ դեղամիջոցներ. «Իրավունք»

Img default alt hy

«Իրավունք» թերթը գրում է.

«ԱԺառողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում` «ՀՀ-ում դեղերի շուկայում առկա խնդիրները» թեմայով: Ոլորտի ներկայացուցիչները մասնավորապես մտահոգություն հայտնեցին «Դեղերի մասին» օրենքում դեղորայքի զուգահեռ ներմուծմանը վերաբերող դրույթի վերաբերյալ:

Պարզվում է` զուգահեռ ներմուծումը սահմանվել է դեղերի գնիջեցման նպատակով, որը գործնականում չի կիրառվում: Ավելին` զուգահեռ ներմուծման անվան տակ շուկայում հայտնվում են անորակ դեղամիջոցներ` հաճախ նաև սպառնալով ազգային անվտանգությանը:

Թե ինչով է սա պայմանավորված` ոլորտի ներկայացուցիչները կարծիք հայտնեցին, որ զուգահեռ ներկրողները հետապնդում են գերշահույթ ստանալու նպատակ: 

Ինչ վերաբերում է չգրանցված դեղերի ներմուծման արգելքին, որն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, քննարկման մասնակիցները հորդորեցին որևէ պարագայում արգելքը չվերացնել, որպեսզի ՀՀ մաքսանենգ ճանապարհով դեղորայք չմտնի, քանի որ նմանօրինակ դեղերի նկատմամբ վերահսկողություն չկա, և պատասխանատվություն չեն կրում դեղերի որակի, ժամկետների, կեղծ լինելու համար»: