Լրահոս
Հասարակական
21:00
22.10.25
270

«Շողակաթին» զրկում են պետական հատկացումներից. ԱԺ-ն ընդունեց նախագիծը՝ առաջին ընթերցմամբ

Իշխանության հակաեկեղեցական արշավը շարունակվում է բոլոր ուղղություններով: Այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել է «Շողակաթ» հոգևոր-մշակութային հեռաուտսաընկերությունը հանրային հեռարձակողներից դուրս թողնելու նախագիծը: Հոգևոր, մշակութային, հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Աննա Սարգսյանը «Հայլուր»-ի հետ զրույցում կեղծ է որակել իշխանական պատգամավորների հիմնավորումները, թե միջոցները արդյունավետ չեն ծախսվում, դիտումները ցածր են, որակը՝ նույնպես: