Լրահոս
Հասարակական
13:04
26.03.25
138

Շիրակում կասեցվել է կաթնամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթը

Img default alt hy

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի   տեսուչները ստուգում են իրականացրել «Մովա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Գյումրի, Ղարսի խճ․), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով» արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ նշված արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է։

Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: