Լրահոս
Հայաստան
12:56
17.08.22
155

«Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել

Img default alt hy

Արտակարգ իրավիճակների նախարարության էլեկտրոնային հասցեին այսօր նամակ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։ Այս մասին  հայտնել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Օդանավակայանում և կայարանում տեղի են ունեցել տարհանումներ, այժմ իրականացվում են սակրավորական աշխատանքներ։ «Շիրակ» օդանավակայանում այսօր և վաղը մեկնումներ և ժամանումներ նախատեսված չեն»,- նշեց Կոստանյանը։