Լրահոս
Քաղաքական
20:18
12.08.25
169

Շեհիդների հազարատներն Ալիևին մեղադրում են չկրակելու համար. խաղաղությունն ադրբեջաներեն չէ

Խաղաղության նախաստորագրված համաձայնագրով կողմերը պարտավորվում են ճանաչել և հարգել պետական սահմանները, դրանց անձեռնմխելիությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Բայց Բաքվի պետական քարոզչամեքենան շարունակում է խոսել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի», «Զանգեզուրի միջանցքի» և AZ TV-ի մեկնաբանությամբ՝ «Ադրբեջանի պատմական հող» վերադարձի մասին: Չեն հանդարտվում նաև սովորական ադրբեջանցիները: Շեհիդների հարազատները Ալիևին մեղադրում են չկրակելու համար և հիշեցնում ադրբեջանական ասացվածքները: