Լրահոս
Միջազգային
16:37
26.02.22
199

Շատ երկրներ են ցանկանում Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել․ Բորիս Ջոնսոն

Img default alt hy

Մեծ Բրիտոնիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել ցանկացող երկրների թիվն ավելացել է։

Ջոնսոնն այս մասին գրառում է արել «Թվիթերում»։

«Երեկ ՆԱՏՕ-ի և Հյուսիսային Եվրոպայի գործընկերներին կոչ եմ ուղղել՝ անել հնարավորը Ուկրաինային ու նախագահ Զելենսկուն աջակցելու համար։ Ուրախ եմ, որ ավելի ու ավելի շատ դաշնակիցներ են պարտավորվել Կիևին պաշտպանական և հումանիտար բնույթի օգնություն տրամադրել։ Մենք պետք է ուկրաինացի ժողովրդի հետ լինենք այն ժամանակ, երբ նա պաշտպանում է սեփական պետությունն ու ամբողջ աշխարհի ժողովրդավարական երկրները»,- գրել է Բորիս Ջոնսոնը։