Լրահոս
Հասարակական
08:24
08.04.22
4 569

Սգալը անպտուղ գործողություն է․ Աննա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է տեղադրել՝ գրելով.

«Սիրելի՜ մայրեր, կանայք, քույրեր, դուստրեր և, իհարկե, տատիկներ,

Շնորհավոր ձեր բոլորի Մայրության և գեղեցկության օրը։
Այսօր տոնը նշեցինք կառավարական ամառանոցի տարածքում, մեր բակում, արցախյան պատերազմներում նահատակված մեր հերոսների մայրերի, կանանց, դուստրերի, քույրերի, տատիկների հետ։

Տեսանյութի իմ խոսքը ուղղված է ոչ միայն նրանց, այլ բոլոր մայրերին, նաև նրանց, ում որդիները դեռ փոքր են։

Դուք իրավունք չունեք խեղճանալու: Մեր ճակատագիրը ձեր ձեռքում է։

Անհանդուրժող եղեք ամենաչնչին կեղծիքի, անարդարության, կաշառակերության, անհավասարության, խաբեության, մեքենայությունների, անիրավության, անբարտավանության, ծուլության, չարության և մեր երկրի հզորացմանը խոչընդոտող բոլոր մյուս արատավոր երևույթների նկատմամբ։

Դարձեք այդպիսին, հսկեք բոլորին՝ հանո՛ւն մեր նահատակված տղաների հիշատակի»։