Լրահոս
Տնտեսական
21:10
01.12.22
103

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի սկզբի համեմատ նվազել է 14 սանտիմետրով

Img default alt hy

2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 33 սանտիմետր բարձրության վրա՝ 14 սանտիմետրով զիջելով նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին գրանցված նիշը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, այս տարվա հունվարից մինչև դեկտեմբերի մեկն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 160 միլիոն 82 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ոռոգման նպատակներով Սևանա լճից բաց է թողնվել 165 միլիոն 63 հազար խորանարդ մետր ջուր։

Սևանա լիճ թափվող գետերում ջրի ելքերի էական փոփոխություններ չեն նկատվել։