Լրահոս
Քաղաքական
13:43
05.04.22
212

Սերժ Սարգսյանը կմասնակցի հանրահավաքին. Արմեն Աշոտյան

Img default alt hy

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է Ազատության հրապարակում այսօրվա հանրահավաքին, այս մասին լրագրողներին հայտնեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մասնակցելու է ոչ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի ղեկավար, ՀՀԿ նախագահ, մասնակցելու է ոչ միայն որպես Արցախի և Հայաստանի ազատության և անվտանգության համար հսկայական «ամագ» ունեցող մարդ, այլ մասնակցելու է նաև որպես ՀՀ մտահոգ քաղաքացի։

Քաղաքացի, ով տանը նստել չի կարող, երբ տեսնում է, թե ինչ է կատարվում երկու հայկական միավորների շուրջ։

Նա ավելացրեց նաև,որ վիճակն օրհասական է և նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն կազմակերպում է պայքար իշխանությունների դեմ և Արցախի համար, այլ նաև անձամբ մասնակցում է այդ հանրահավաքին:  

«Վերջին անգամ այսպիսի վիճակ է եղել, երբ հանդիպել են ՀՀ երեք նախագահները՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը»,-ասաց փոխնախագահը: