Լրահոս
Միջազգային
12:30
17.08.22
100

Սեուլը դեմ է ԿԺԴՀ-ում փոփոխությունների համար ուժի կիրառմանը. Հարավային Կորեայի նախագահ

Img default alt hy

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը օգոստոսի 17-ին հայտարարել Է, որ Սեուլը չի կարող ԿԺԴՀ-ին անվտանգության երաշխիքներ տալ, բայց ինքը չի ցանկանում, որպեսզի Հյուսիսային Կորեայում ստատուս քվոն փոխվի ուժային մեթոդներով: Այս մասին հաղորդում են հարավկորեական ԶԼՄ-ները:

«Երաշխավորել ռեժիմի անվտանգությունը՝ դա այն չԷ, ինչը կարող Է անել Կորեայի Հանրապետության կառավարությունը: Բայց ո՛չ ես, ո՛չ Կորեայի Հանրապետության կառավարությունը չենք ցանկանում, որպեսզի Հյուսիսային Կորեայում ստատուս քվոն փոխվի անհիմն կերպով կամ ուժով»,- նա ասել Է մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու 100 օրվան:

Ինչպես գրում Է «Ռյոնհափ» գործակալությունը, «դա ընդունվել Է որպես Փհենյանին մեկնած ևս մեկ ձիթենու ճյուղ»: Օգոստոսի 15-ին Յուն Սոկ Յոլը շարադրել Է հյուսիսկորեական տնտեսության զարգացման իր պլանի մանրամասներն այն դեպքում, եթե Փհենյանը քայլեր ձեռնարկի միջուկազերծման ուղղությամբ: Ավելի վաղ առաջարկությունը հնչել Էր ընթացիկ տարվա մայիսին նրա պաշտոնակալման արարողության ճառում:

«Համարձակ նախաձեռնությունը, որով եմ հանդես եմ գալիս, փուլ առ փուլ զգալիորեն կբարելավի Հյուսիսային Կորեայի տնտեսությունը և կբարձրացնի նրա ժողովրդի կենսամակարդակը, եթե Հյուսիսը դադարեցնի իր միջուկային ծրագրի զարգացումը և ձեռնամուխ լինի միջուկազերծման իրական և հիմնավորված գործընթացին»,-հայտարարել Է Յուն Սոկ Յոլը՝ հանդես գալով Կորեայի ազատագրման օրվա առթիվ միջոցառմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: